Շմելցեր. «Վայելում եմ Միկիի հետ խաղը»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը bundesliga.com-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում խոսել է իր թիմի ռեկորդային մեկնարկի, Թոմաս Տուխելի և կիրակի կայանալիք հանդիպման մասին:

«Անկասկած, մրցաշրջանը շատ լավ ենք սկսել, և 4 հաղթանակն ավելի շատ է, քան մենք հույս ունեինք մինչմրցաշրջանային հատվածում: Ամենակարևորն այն է, որ մենք ամեն խաղում ապացուցում ենք, որ արժանի ենք վաստակած միավորներին: Բայց շատ ենք աշխատել՝ այս արդյունքին հասնելու համար:

Պետք է շատ աշխատենք, չնայած որ գնդակին տիրելու բարձր տոկոսը դառնում է մեր խաղաոճը: «Հերտան» և «Հաննովերը» պաշտպանվում էին և փորձում հակագրոհել: Մեզ մնում է հաշվի առնել այդ հանգամանքը և աշխատել այդ ուղղությամբ:

Վայելում եմ Միկիի հետ խաղը: Միկին (Հենրիխ Մխիթարյանը) և Մաթցեն (Մաթիաս Գինտերը) շատ լավ մինչմրցաշրջանային հատված անցկացրեցին և հիմա ֆանտաստիկ մարզավիճակում են: Այս խաղերը նրանց շատ վստահություն են հաղորդել: Շատ ուրախ եմ, որ Միկին այսպես լավ է հանդես գալիս: Նա շատ քրտնաջան և ինքնաքննադատաբար  է աշխատում: Վայելում եմ, երբ համագործակցում եմ նրա հետ ձախ եզրում»,- Մարսելի խոսքերը մեջբերել է bundesliga.com-ը:

Շմելցերը նաև անդրադարձել է «Բորուսիայի» առաջիկա խաղերին խաղերին:

«Շատ ուրախ եմ, որ Եվրոպայի լիգայի շրջանակներում հնարավորություն կունենամ լինել և խաղալ քաղաքներում, որտեղ չեմ եղել:

Մենք անավարտ գործ ունենք. ոչ միայն «Բայերի» դեմ խաղում, այլև ընդհանրապես: Նկատի ունեմ նախորդ մրցաշրջանը: Մենք մոտիվացված ենք և շատ ենք ուզում հաղթել: Գիտենք` դժվար է միշտ պահպանել բարձրագույն մակարդակը, բայց ամեն ինչ կանենք, որ այսուհետ Չեմպիոնների լիգայում հնարավորինս երկար հանդես գանք»,- նշել է Շմելցերը:


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը