Հենրիխ Մխիթարյանը 19-րդն է Անգլիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն զբաղեցնում են առաջին տեղը ԱՊԼ-ի ամենահանրաճանաչ խաղացողների շարքում, որոնց մարզաշապիկներն արագ են վաճառվում։

Ֆուտբոլիստի խաղամակարդակը, ինչպես նաև նրա հեղինակությունը մամուլում ազդում են նրա մարզաշապիկների վաճառքի վրա։ Դրանում կարելի է համոզվել «Կարմիր սատանաների» ավագ Ուեյն Ռունիի օրինակով։

Այն պահից, ինչ Ռունին կորցրել է տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի հիմնական կազմերում, նրա մարզաշապիկների վաճառքի ծավալներն զգալիորեն նվազել են, և ամենահանրաճանաչ 20 ֆուտբոլիստների շարքում նա միանգամից անկում է արձանագրել 7 կետով՝ 6-րդից նահանջելով 13-րդ հորիզոնական։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։

Միևնույն ժամանակ Ռունիի թիմակիցներն ամենահանրաճանաչն են Պրեմիեր լիգայում։ Պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստ Պոլ Պոգբան մարզաշապիկների վաճառքի առումով առաջատարն է Անգլիայում։ Երկրորդ տեղում շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչն է։ 20 ամենահայտնի ֆուտբոլիստների թվում են նաև Դավիդ դե Հեան, Մարկուս Ռեշֆորդը, Անտոնի Մարտիալն ու Հենրիխ Մխիթարյանը։

Պրեմիեր լիգայի 20 ամենահանրաճանաչ ֆուտբոլիստների ցուցակը

1. Պոլ Պոգբա («ՄՅու»)
2. Զլատան Իբրահիմովիչ («ՄՅու»)
3. Ալեքսիս Սանչես («Արսենալ»)
4. Մեսուտ Օզիլ («Արսենալ»)
5. Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»)
6. Դավիդ դե Հեա («ՄՅու»)
7. Սադիո Մանե («Լիվերպուլ»)
8. Դիմիտրի Պայե («Վեստ Հեմ»)
9. Էդեն Ազար («Չելսի»)
10. Մարկուս Ռեշֆորդ («ՄՅու»)
11. Անտոնի Մարտիալ («ՄՅու»)
12. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)
13. Ուեյն Ռունի («ՄՅու»)
14. Հարրի Քեյն («Տոտենհեմ»)
15. Գրանիտ Ջակա («Արսենալ»)
16. Քևին դե Բրայնե («Մանչեսթեր Սիթի»)
17. Նգոլո Կանտե («Չելսի»)
18. Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»)
19. Հենրիխ Մխիթարյան («ՄՅու»)
20. Աարոն Ռեմսի («Արսենալ»)


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը