Կարեն Բարսեղյան. «Ոչինչ չենք փորձելու «քանդել ու նորից սարքել»

«Գանձասար-Կապանը» սկսել է նախապատրաստությունը Հայաստանի բարձրագույն խմբի 26-րդ առաջնությանը։ Կարեն Բարեսղյանը, արդեն որպես կապանյան թիմի գլխավոր մարզիչ, անցկացրել է առաջին մարզումը, ինչպես նաև ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում կիսվել է առաջին տպավորություններով: 

«Իմ տպավորությունները «Գանձասար-Կապանի» նկատմամբ միշտ էլ դրական են եղել։ Առաջին մարզումը հիմնականում ճանաչողական բնույթ էր կրում, չնայած, որ մենք բոլոր ֆուտբոլիստներին ճանաչում ենք շատ լավ։ Ինձ ընդունելու հարցում կարծում եմ ամեն ինչ նորմալ է, բարձր մակարդակի վրա։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։

Նպատակը մեկն է, եթե նախորդ առաջնությունում այս թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, ապա այս տարի ձգտելու ենք առաջին տեղին, որպեսզի դառնանք Հայաստանի չեմպիոն և իհարկե պետք է նվաճենք գավաթը։ Հասկանալի է, որ խնդիրը շատ բարդ է, քանի որ Հայաստանում 6 թիմերից բոլորն էլ ձգտում են նույն հաջողությանը հասնել, բայց մենք կփորձենք հասնել մեր ուզածին։ Թե ինչպես կստացվի, ցույց կտա ժամանակը։

Աշոտ Բարսեղյանի հետ զրուցել եմ: Օգտվելով առիթից` ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան կատարած աշխատանքի համար։ Վստահ եմ, որ նա շատ մեծ ծավալի աշխատանք է իրականացրել, կփորձեմ շարունակել նրա գործը, որպեսզի հաջողությունը շարունակական լինի։ Մենք ոչինչ չենք փորձելու «քանդել ու նորից սարքել», որովհետև բավականին լավ կոլեկտիվ է, մարտունակ թիմ։ Փորձելու ենք մեր մտահղացումները, մտքերն ու նպատակները փոխանցել ֆուտբոլիստներին»,- ասել է Կարեն Բարսեղյանը:


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը