Հայաստանի բասկետբոլի հավաքականն սկսել է նախապատրաստությունը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն սկսել է նախապատրաստվել օգոստոսի 2-ին մեկնարկող Աշխարհի առաջնության նախընտրական փուլին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին.

1. Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան
2. Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա
3. Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ
4. Ռայան Բոատրայթ – «Ցեդևիտա», Խորվաթիա
5. Թադևոսյան Ալբերտ - Առանց ակումբ
6. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
7. Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
8. Պողոսյան Միքայել – «Ուրարտու», Հայաստան
9. Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ
10. Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ
11. Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան
12. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
13. Մեթյու Մադոյան – «Ջոնսոն Ուելս», ԱՄՆ
14. Արամ Արսլանյան - «Լեյք Ֆորեստ», ԱՄՆ

Հիշեցնենք, որ Աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան: Ազգային թիմը հանգրվանել է Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»։ Հուլիսի 24-29-ը հավաքականը Երևանում կանցկացնի ստուգողական հանդիպումներ։

Աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի Սլովակիայի ազգային հավաքականի հետ` օգոստոսի 2-ին, ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզահամալիրում:
 


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը