ԲԱՏԷ-ին դիմավորել են սաստիկ շոգը, «Մայր Հայաստանն» ու կոնյակի գործարանը

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում վաղը Երևանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ին: Թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Բելառուսական ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ԲԱՏԷ-ն արդեն ժամանել է Երևան: Հայաստանի մայրաքաղաքը հյուրերին դիմավորել է սաստիկ շոգ եղանակով: Թիմի պատվիրակությունն ուղևորվել է հյուրանոց` ճանապարհին տեսնելով «Մայր Հայաստանն» ու Երևանի կոնյակի գործարանը: Այսօր երեկոյան ԲԱՏԷ-ն «Հանրապետականում» նախախաղային մարզում կանցկացնի:


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը