Առաջատարի փոփոխություն` «Սևանա լիճ 2017» մրցաշարում

Կայացել են շախմատի  «Սևանա լիճ 2017»  մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցել են մրցաշարի առաջատար Ամին Բասեմը և Ուկրաինան ներկայացնող Մարտին Կրավցիվը: Ուկրաինացի գրոսմայստերից ընդամենը մեկ ժամ է պահանջվել հաղթանակի հասնելու համար, ինչի շնորհիվ Կրավցիվը կես միավորով առաջ է անցել Բասեմից և միանձնյա գլխավորում է աղյուսակը:

3-րդ տուրում առաջին հաղթանակն է տոնել Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը. նրա մրցակիցն էր Հայկ Մարտիրոսյանը: Կովալենկո – Պետրոսյան, Տեր-Սահակյան – Հարությունյան և Նաբաթի – Շվարց պարտիաներն ավարտվել են հաշտությամբ:

Մրցաշարային աղյուսակ.

1. Կրավցիվ Մարտին – 2.5
2. Նաբաթի Թամիր – 2
3. Կովալենկո Իգոր – 2
4. Բասսեմ Ամին – 2
5. Դարիուշ Շվարց – 1.5
6. Պետրոսյան Մանուէլ – 1.5
7. Հարությունյան Տիգրան – 1
8. Գաբուզյան Հովհաննես – 1
9. Մարտիրոսյան Հայկ – 1
10. Տեր-Սահակյան Սամվել – 0.5

4-րդ տուրի զույգեր

Պետրոսյան – Հարությունյան
Բասսեմ – Տեր-Սահակյան
Գաբուզյան – Կրավցիվ
Նաբաթի – Մարտիրոսյան
Կովալենկո – Շվարց


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը