Իբրահիմովիչը հույսը չի կորցնում

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրաժարվել է տեղափոխվել «Լոս Անջելես Գելեքսի», քանի որ մտադիր է վերադառնալ և մրցելույթները շարունակել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Այս մասին պնդում է «The Sun»-ը:

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն կալիֆորնիական ակումբն Իբրային առաջարկել էր պայմանագիր` տարեկան 7,7 մլն եվրո աշխատավարձով և եթե Զլատանն ընդուներ առաջարկը, ապա կդառնար ՄԼՍ-ի պատմության ընթացքում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, բայց 35-ամյա ֆուտբոլիստը շարունակում է քրտնաջան աշխատել` ծնկի վնասվածքից ապաքինվելու համար և ակնկալում է մանկունյանցիների հետ նոր համաձայնագիր ստորագրել:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Իբրահիմովիչը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել էր Պրեմիեր լիգայի 28 հանդիպման` դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Թիմի հետ նա դարձել էր Անգլիայի սուպերգավաթակիր, լիգայի գավաթակիր և Եվրոպա լիգայի խաղարկության հաղթող:
 


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը