Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Ֆրանսիա-Նիգերիա (2:0) հանդիպման հերոս Պոլ Պոգբան, ով նաև ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ, նշել է, որ այդ մրցավեճում գոլի հեղինակ դառնալն իր կարիերայի լավագույն պահերից էր: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Խոսքեր չունեմ ասելու: Գիտեի, որ ամբողջ Ֆրանսիան է աջակցում մեզ: Իմ գոլն օգնեց թիմին ավելի ազատ զգալ: Ուրախ եմ իմ ընտրանու և ողջ Ֆրանսիայի համար: Նման կարևոր խաղում գոլի հեղինակ դառնալն իմ մարզական կարիերայի լավագույն պահերից էր»,- նշել է Պոգբան: