Հայ բադմինթոնիստները մեկնել են Բուլղարիա

Հայաստանի բադմինթոնի Մ13 տարեկանների հավաքականը ուղևորվել է Բուլղարիա, որտեղ կմասնակցի Բալկանյան Մ13 տարեկանների առաջնությանը (թիմային և անհատական):

Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի և Բալկանյան երկրների բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, ինչպես նաև Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ հայազգի Բյուզանդ Կասաբյանի հրավերով Հայաստանի ու Վրաստանի Մ13 տարեկանների հավաքականները կմիանան ամենամյա այս առաջնությանը, որն անցկացվում է տարբեր տարիքային խմբերում:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսին` Հնդկաստանում կայացած ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում: Սա իրենց ուժերը փորձելու մեծ հնարավորություն է մեր պատանի ու հեռանկարային մարզիկ-մարզուհիների համար, ովքեր միջազգային ասպարեզում հանդես գալու փորձ չունեն:

Թիմի կազմում ընդգրկված են հետևյալ խաղացողները` Արման Վարդանյան, Գևորգ Մովսիսյան, Լուսինե Բաբաջանյան, Մանե Ստեփանյան, Գայանե Մամաջանյան, գլխավոր մարզիչ` Էլեոնորա Մեսրոպյան:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը