«Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մանկունիանցիները պլանավորում են առաջիկա ամռանը բանակցություններ սկսել «Արքայական ակումբի» հետ՝ Ուելսի հավաքականի առաջատար Գարետ Բեյլի տրանսֆերը գնելու համար: Հիշեցնենք, որ մինչև Իսպանիա տեղափոխվելը Բեյլը փայլում էր անգլիական «Տոտենհեմում»:

Վերջին ժամանակներս տարբեր ԶԼՄ-ներ խոսում են Քրիշտիանու Ռոնալդուի՝ «Օլդ Տրաֆֆորդ» հնարավոր վերադարձի մասին, սակայն այդ գործարքը քիչ հավանական է թվում: Պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը տատանվում է 150-175 մլն եվրոյի շրջանակներում, և դա լուրջ խնդիր է ցանկացած ակումբի համար: «Կարմիր սատանաները» պատրաստ չեն նման հսկայական գումար վճարել 29-ամյա ֆուտբոլիստի համար, ուստի գտել են այլընտրանքային տարբերակ և ցանկանում են հրավիրել Գարետ Բեյլին:

Ըստ «Daily Star»-ի՝ ուելսցի 25-ամյա կիսապաշտպանը տրանսֆերային ավելի ռեալ նպատակ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար:

Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն փորձել է գնել Բեյլի տրանսֆերը՝ այն ժամանակ «Տոտենհեմին» առաջարկելով 60 մլն ֆունտ ստեռլինգ: Սակայն «Տոտենհեմի» ղեկավարությունը որոշեց իր առաջատարի տրանսֆերը վաճառել «Ռեալին»՝ Պրեմիեր լիգայում մրցակցին չուժեղացնելու նպատակով:


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը