Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը

ԼՂՀ առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հանրապետության նախագահը, վարչապետը, առողջապահության նախարարը և պաշտոնատար այլ անձինք:

Հիվանդանոցի մուտքի մոտ երկրի ղեկավարներին դիմավորել են բուժմիավորման աշխատակիցները:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով բուժաշխատողներին, նշել է, որ իր համար միշտ էլ ուրախալի է ներկա լինել նման հաճելի միջոցառման:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախագահին է ներկայացրել վերանորոգված բժշկական հաստատության նոր հնարավորությունները:

Նախագահը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հետաքրքրվել նոր բերված սարքավորումներով և գույքով:

Բակո Սահակյանն իր գոհունակություն է հայտնել, որ Կովսականում վերջապես գործելու է ժամանակակից սարքավորումներով, գույքով հագեցած նորակառույց հիվանդանոց: Նախագահը նշել է, որ արդի պայմաններին համապատասխանող բժշկական հաստատությունների առկայությունը շրջաններում առողջապահության զարգացման հայեցակարգային ուղղություններից մեկն է, եւ այս ոլորտում պետությունը շարունակելու է իրականացնել լայնածավալ ծրագրեր:

ԼՂՀ ԱՆ «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքն առաջին անգամ հիմնովին վերակառուցվել, վերանորոգվել և շահագործման է հանձնվել 2000 թ. հոկտեմբերին: Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքի հերթական վերակառուցումն ու վերանորոգումը սկսվել էր 2013 թվականի մարտից:

Այսօր Կովսականի տեղամասային հիվանդանոցը հագեցված է անհրաժեշտ բուժսարքավորումներով և համապատասխան գույքով:

Այսուհետ Կովսականի տեղամասային հիվանդանոցում կմատուցվեն ծննդօգնության, նյարդաբանական, մանկաբուժական, ընդհանուր թերապևտիկ ծառայություններ: Հիվանդանոցում գործում է նաև լաբորատորիա: Տեղի 1300 բնակչի բարձրորակ և մատչելի բուժօգնություն կմատուցեն թերապևտը, նյարդաբանը, մանկաբույժը և համաճարակաբանը:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը