Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ում գոլն օգնեց թիմին՝ Իսպանիայի առաջնությունում 2:0 հաշվով հաղթելու «Դեպորտիվոյին», խոստովանել է, որ «Արքայական թիմի» լավագույն ռմբարկուների ցուցակում Ռոնալդուին շրջանցելն իր համար մեծ պատիվ է: Ֆրանսիացին արդեն 84 գոլ է խփել, իսկ Ռոնալդուի ակտիվում 83 գնդակ է գրանցված:

Բենզեման նաև նշել է, որ չի նկատել իր նվաճումը և դրա մասին միայն ԶԼՄ-ներից է տեղեկացել, քանի որ իր համար գլխավորը թիմային նվաճումն է: Ֆուտբոլիստը նաև ավելացրել է, որ իր առջև խնդիր կդնի հաղթահարել 100 գոլի սահմանագիծը:

 


Լրահոս

[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը