Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում մնում է 9-րդ տեղում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Ապրիլի 1-ի դրությամբ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել 9-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների առաջին տասնյակում են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2838), Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2822), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2817), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2811), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2803), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2793), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2786), Սերգեյ Կարյակինը (ՌԴ, 2783), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2774), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2772):

Լավագույն հարյուրյակում են նաև հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը (67-րդ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (70-րդ, 2675) և Գաբրիել Սարգսյանը (86-րդ, 2666):

Կանանց վարկանշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 42-րդն է (2473), Լիլիթ Մկրտչյանը` 48-րդը (2425): Առաջին եռյակում են Հոու Յիֆանը (Չինաստան, 2649), Ցզյու Վենցզյունը (Չինաստան, 2596) և Աննա Մուզիչուկը (Ուկրաինա, 2587):
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը