Ռոստոմյանը պարգևատրել է Էդուարդ Սահակյանին

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Էդուարդ Սահակյանին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով:

«Հարգելի´ պարոն Սահակյան, մաղթում եմ Ձեզ հաջողություններ, առողջություն և ամենայն բարիք: Վստահ եմ, որ դեռ երկար տարիներ Ձեր հմտությունները և փորձը կփոխանցեք երիտասարդ մարզիկներին»,- Ռոստոմյանի շնորհավորական խոսքն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը