Ջուլֆալակյանն աշխարհի առաջնության մասնակիցների անունները կհրապարակի օոգոստոսի 10-ին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է օգոստոսին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրել է, որ հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը հավաքականի 9 թեկնածուներ Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում այդ երկրի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի շուրջ հարյուր ուժեղագույն ըմբիշների հետ կմասնակցեն համատեղ ուսումնամարզական հավաքի.

«Ստայկիից կվերադառնանք Երևան և օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում», որի ավարտին էլ` օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ»,- ասել է գլխավոր մարզիչը:

Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանին ազատել է այս հավաքներից, հետևաբար, նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Փարիզ մեկնող ըմբիշների անունները կհրապարակվեն օգոստոսի 10-ին:


Լրահոս

[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը