Մուգուրուսան` «Ուիմբլդոնի» մրցաշարի հաղթող

Իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան հռչակվեց «Ուիմբլդոնի» հեղինակավոր մրցաշարի հաղթող` եզրափակչում առավելության հասնելով ամերիկուհի Վինուս Ուիլյամսի նկատմամբ: 1 ժամ, 16 րոպե տևած պայքարում գրանցվեց 7:5, 6:0 հաշիվ:

Այս տիտղոսն առաջինն էր Մուգուրուսայի համար «Ուիմբլդոնի» մրցաշարում և 2-րդը` «մեծ սաղավարտի» ստուգատեսերում: Այս հաջողության շնորհիվ իսպանուհին վաստակեց 2,2 մլն եվրո և 2000 վարկանշային միավոր:

«Վինուսի խաղին հետևում եմ մանկուց: Նա ինձ համար միշտ լավ օրինակ է ծառայել: Հիմա էմոցիաներս խեղդում են ինձ, քանի որ սա շատ կարևոր ձեռքբերում էր ինձ համար: Առաջին սեթը շատ կարևոր էր: Այստեղ հավասար պայքար էր ընթանում և կարևոր էր ձեռքից բաց չթողնել նախաձեռնությունը: Շնորհավորում եմ նաև Վինուսին: Նա ևս հիանալի անցկացրեց մրցաշարը»,- ասել է Մուգուրուսան:
 


Լրահոս

[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը