Լողորդները պատրաստվում են առաջիկա միջազգային մեկնարկներին

Հայաստանի առաջատար լողորդները հուլիս-օգոստոսին մասնակցելու են 3 պատասխանատու մրցումների: Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրել է, թե ովքեր ինչ մեկնարկներ են ունենալու:

Հուլիսի 23-30-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությունում Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ ոճում և 100 մետր բատերֆլայում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝ 50 և 100 մետր ազատ ոճերում, Էլեն Եսայանը՝ 50 և 100 մետր բրասում:

Հուլիսի 23-30-ը Հունգարիայի Գյոռ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական փառատոնում Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն 50 և 100 մետր ազատ ոճերին: Այս երկու լողորդները Հայաստանը կներկայացնեն նաև Ինդիանապոլիսում (ԱՄՆ) օգոստոսի 23-28-ը կայանալիք աշխարհի պատանիների առաջնությունում, որտեղ նրանց կմիանա Անի Պողոսյանը:

Արթուրը հանդես կգա 50, 100 մետր ազատ ոճում և 50, 100 մետր բատերֆլայում, Վարսենիկը՝ 50, 100 մետր ազատ ոճում և 50 մետր բատերֆլայում, իսկ Անին՝ 50, 100 մետր ազատ ոճում և 50 մետր թիկնալողում:


Լրահոս

[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը