Մարիա Գևորգյանը լավագույնն էր կանանց պայքարում

Հունաստանում ավարտվել է շախմատի «Իկարոս» միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն 40-րդ անգամ։ Այս տարի ստուգատեսին մասնակցում էին 101 շախմատիստներ։ Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էր ՀՀ կանանց գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը։

«Իկարոս» մրցաշարում խաղացվել է 9 տուր, որի արդյունքում 7,5 միավորով հաղթող է դարձել Ալեքսանդր Բորտնյուկը։ 7 Միավորով 2-3-րդ տեղերը զբաղեցրել են Վիտալի Բերնադսկին և Ալեքսանդր Խարիտոնովը։

Մարիա Գևորգյանն իր ակտիվում գրանցել է 6 միավոր՝ կիսելով 11-17-րդ տեղերը։ Սակայն այդ միավորն ամենաբարձրն էր կին մասնակիցների մեջ, ինչի շնորհիվ կանանց պայքարում նա զբաղեցրել է առաջին տեղը։
 


Լրահոս

[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը