Գաբրիել Ղազարյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6-րդ միջազգային խորհրդաժողովին

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը Ռուսաստանի Կազան քաղաքում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆիզիկական դաստիարակության և սպորտի համար պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց 6-րդ միջազգային խորհրդաժողովին:

Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների սպորտի ոլորտի ղեկավարների հետ, որոնց հետ քննարկել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համակողմանի համագործակցության ուղիների վերաբերյալ հարցերը:

Համաժողովի մասնակիցները քննարկել են տարբեր երկրների կառավարությունների, ազգային օլիմպիական կոմիտեների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների համագործակցության հնարավորությունների հարցերը՝ սպորտը դիտարկելով որպես այդ երկրներում սոցիալական բարեփոխումների իրագործման և սոցիալական խնդիրների հաղթահարման ուղի:

Ներկաներն ընդունել են «Կազանյան գործողությունների ծրագիրը» փաստաթուղթը, որով կարգավորվում են անդամ երկրների բնակչության ֆիզիկական ակտիվության, ֆիզիկական դաստիարակության և մարզական միջոցառումներում նրանց ներգրավվածության հարցերը:

Նշենք, որ համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 116 երկրների շուրջ 600 ներկայացուցիչներ:


Լրահոս

[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը