Վահագն Այվազյան. «Բուժման գործընթացի մեջ եմ, բայց վիճակս նորմալ եմ գնահատում»

«Բանանցի» կիսապաշտպան Վահագն Այվազյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է վրաստանյան հավաքի մասին` նշելով, որ ծառայել է իր նպատակին: Այժմ ֆուտբոլիստներն ավելի լավ ֆիզիկական վիճակում են գտնվում և ամեն ինչ ընթանում է մարզչական շտաբի պլանավորածի համաձայն:

- Թբիլիսիի «Լոկոմոտիվի» դեմ խաղը ֆիզիկական առումով շատ լավ հանդիպում էր, բոլորս մեր առավելագույնը ներդրեցինք: Շատ լավ է, որ գոլ խփեցի, բայց հաղթանակն ավելի եմ կարևորում: Կարևորը թիմին օգտակար լինելն է, իսկ մնացածն արդեն երկրորդական հարցեր են: Պետք է փորձենք հաջողության հասնել բոլոր խաղերում, որպեսզի հաղթողի հոգեբանություն ձեռք բերենք:

Ինչ վերաբերում է ինձ, ապա մարզավիճակս նորմալ եմ գնահատում: Մի փոքր ցավեր ունեմ, հանգիստ եմ տալիս, հետո պարապում եմ: Բուժման գործընթացի մեջ եմ, բայց ընդհանուր վիճակս նորմալ եմ գնահատում և մինչև առաջնության մեկնարկը լիարժեք պատրաստ կլինեմ»,- ասել է Այվազյանը:


Լրահոս

[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը