Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Փարիզում ընթացող ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճեց ոսկե մեդալ: Պատվո հարթակի առաջին հորիզոնականում կանգնեց Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

98 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Մուսա Եվլոևն էր: Փարիզում բազմաթիվ հայ երկրպագուների աջակցությամբ, տրիբունաներում եռագույնի ծածանմամբ «Սպիտակ արջը» կարողացավ մրցակցին հաղթել 3:1 հաշվով՝ դառնալով աշխարհի եռակի չեմպիոն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 3։1 հաշվով պարտության էր մատնել Սեյեդմոստաֆա Սալեհիզադենին, 1/8 եզրափակչում՝ 10:1 հաշվով ամերիկացի Թրեյսի Հենկոկին, քառորդ եզրափակչում՝ 6:2 հաշվով վրացի Ռևազի Նադարեիշվիլուն, իսկ կիսաեզրափակչում ընդամենը 50 վայրկյանում 8։0 պարտության էր մատնել Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին:


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը