Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն

Փարիզում ընթանում է ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Մրցումային 2-րդ օրը հունահռոմեական ոճի ըմբիշ, 80 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ ուժերը չափեց Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ:

Հիանալի անցկացնելով գոտեմարտը՝ Մանուկյանը որևէ շանս չտվեց մրցակցին՝ փայլուն հաղթանակ տոնելով 5:0 հաշվով  և կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: 

Չեմպիոնի անցած ճանապարհն այսպիսինն էր. մեկնարկային գոտեմարտում Մանուկյանը 10:1 հաշվով հաղթել էր իրանցի Յոզեֆ Ղադերիանին, 1/8 եզրափակչում 8:4 հաշվով՝ շվեդ Ալեքս Կեսիդիսին, քառորդ եզրափակչում 3:0 հաշվով՝ գերմանացի Այզեկին, իսկ կիսաեզրափակչում 7:0 հաշվով՝ վրացի Զուրաբի Դատունաշվիլուն:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Այսօր բրոնզե մեդալ նվաճելուն մոտ էր 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, սակայն վերջինս 3-րդ տեղի համար պայքարում 1:2 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովին:


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը