Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն՝ Երևանում

Ճապոնիայի դեսպանությունը, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՕԿ-ի հետ համատեղ, կազմակերպում է ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն՝ նշելու Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։  Փառատոնը կկայանա սեպտեմբերի 17-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում:

Փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներով հանդես կգան հայաստանյան բուդո կազմակերպությունները և կհյուրընկալվեն Ճապոնիայից հատուկ ժամանած հյուրեր՝ ձյուդոյի վարպետներ Յոշիհարու Մակիշին (1997 թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Կոդոկան-7-րդ դան), Հիրոշի Իզումին (Աթենքի 2004 թ. Օլիմպիական խաղերում տղամարդկանց 90 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր, Կոդոկան-5-րդ դան) և կարատեի վարպետ Կենջի Կուսանոն (Սոկե, Կուսանո-հա շիտո-րյու)։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի նստավայրում տեղի էր ունեցել ընդունելություն` նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Ի թիվս այլոց, արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տագուչին շնորհակալագիր էր հանձնել նաև Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային` Հայաստանում ճապոնական մարտարվեստների, մասնավորապես, ձյուդոյի մասսայականացման գործում ունեցած ներդրման համար:
 


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը