Արոնյանն առաջին պարտիայում կիսեց միավորը

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: 1/8 եզրափակիչ փուլի խաղային առաջին օրը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ:

36-րդ քայլում կողմերը համաձայնել են ոչ ոքի արդյունքի: Վաղը կկայանա պատասխան պարտիան, որտեղ Արոնյանը հանդես կգա սպիտակներով:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը