Երկրպագուն դատի է տվել Մակգրեգորին

Դեռևս մեկ տարի առաջ՝ 2016 թ. օգոստոսին, Քոնոր Մակգրեգորի և Նեյթ Դիասի միջև կայանալիք մենամարտից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսը վերածվել էր լեզվակռվի՝ երկու բռնցքամարտիկների մասնակցությամբ:

Արդյունքում՝ իռլանդացին ձեռքի տակ եղած ջրով լի տարան նետել էր մրցակցի վրա, սակայն Դիասին դիպչելու փոխարեն այն ընկել էր սրահում նստած երկրպագուներից մեկի վրա՝ պատճառելով վնասվածքներ:

Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, վերոնշյալ երկրպագուն՝ Ուիլյամ Պեգը, դատի է տվել Մակգրեգորին և հայտարարել է, որ այդ միջադեպի պատճառով բուժման համար ծախսել է շուրջ 5000 դոլար և այժմ պահանջում է 95,000 դոլար փոխհատուցում:
 


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը