Ժամանակակից լավագույն մարզիչները՝ ըստ Մալդինիի

Իտալացի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին գնահատել է ներկայիս մարզիչների աշխատանքը, ինչպես նաև նշել, թե որոնք են իր կարծիքով լավագույնները: «Միլանի» և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն իր մարզական կարիերայի ընթացքում աշխատել է բազմաթիվ մասնագետների հետ, սակայն առանձնացրել է երեքին:

«Ժամանակակից լավագույն մարզիչներին նշելը շատ բարդ է: Կան շատ հիանալի մասնագետներ, օրինակ, «Ատլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեն: Հնարավոր է՝ լավագույնների թվում է նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, սակայն նրան դեռևս չի բավականացնում փորձը: Բացի նրանցից ինձ դուր է գալիս նաև Յուրգեն Կլոպը: Այն, ինչ նա անում է «Լիվերպուլում» և այն, ինչ արել է Դորտմունդում, ուղղակի հոյակապ է»,- ասել է Մալդինին:


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը