Ձյուդոյի երիտասարդական հավաքականը մեկնեց Սլովենիա

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մեկնեց Սլովենիա` մասնակցելու Մարիբոր քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մինչ այդ հավաքականը ուսումնամարզական 2 նախապատրաստական հավաք էր անցկացրել Թբիլիսիում և Երևանում:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գասպար Հայրապետյանը (55 կգ), Էրիկ Հարությունյանը (55 կգ), Վահագն Չալյանը (81 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 41 երկրների ավելի քան 400 մարզիկներ: Այն կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, այդ օրը կմրցեն 55 կգ, 60 կգ, 66 կգ և 73 կգ քաշային կարգի մարզիկները, իսկ սեպտեմբերի 16-ին` 81 կգ, 90 կգ, 100 կգ և +100 կգ քաշային կարգերը:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը