Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Բեռլինում

Շախմատի հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թ. մարտի 10-28-ը՝ Բեռլինում: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի կազմակերպիչ «World Chess»-ը: Մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ, իսկ հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ: Հավակնորդների մրցաշարին իրավունք ունի մասնակցելու Սերգեյ Կարյակինը՝ որպես աշխարհի չեմպիոնի կոչման վերջին մրցախաղի պարտվող մասնակից:

Մրցաշարում Սերգեյ Կարյակինին կմիանան  ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները, աշխարհի գավաթի խաղարկության հաղթողը և երկրորդ մրցանակակիրը, 2017 թ. ընթացքում միջին ամենաբարձր գործակից ունեցող երկու շախմատիստները և ևս մեկ շախմատիստ կազմակերպչի կողմից կստանա մասնակցության «wild card»:


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը