Ֆեդերեր. «Կցանկանայի վերադառնալ անցյալ»

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ցանկություն է հայտնել վերադառնալ անցյալ՝ իր հայրենակից, աշխարհի թիվ 1 նախկին ռակետ Բյորն Բորգի հետ միևնույն ժամանակ հանդես գալու համար: Բորգը մարզական կարիերան ավարտել է 1993 թ.: «Lavel cup» ցուցադրական մրցաշարում Բյորնը կլինի Ֆեդերերի թիմի ավագը:

«Դա անհավանական է: Բյորնը շատ քիչ է անցկացնում տուրերում և նրա հետ միասին կորտում անցկացրած յուրաքանչյուր րոպեն թանկ հաճույք է: Շատ եմ հարգում այդ անձնավորությանը: Կցանկանայի վերադառնալ անցյալ ու խաղալ նրա հետ:

Երևի թե նման բան կարող եմ ասել միայն այս թենիսիստի մասին: Նա շատ բան է արել թենիս մարզաձևի համար: Դիտում էի նրա մասնակցությամբ խաղերն ու հասկանում, որ նա զարմանալի բաներ է անում»,- ասել է Ֆեդերերը:
 


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը