Իգուաինը միջնամատ է ցույց տվել «Բարսելոնի» երկրպագուներին (Տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում «Բարսելոնը» սեփական հարկի 3:0 հաշվով պարտության է մատնել «Յուվենթուսին»: Հանդիպման 87-րդ րոպեին փոխարինվել է «Ծեր սինյորայի» հարձակվող Գոնսալո Իգուաինը:

Չդիմանալով «Նոու Կամպում» հնչող սուլոցներին՝ 29-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը չի զսպել էմոցիաները և հեռանալիս միջնամատ է ցույց տվել կատալոնյան թիմի երկրպագուներին:

Հավելենք, որ սա Իգուաինի 21-րդ հանդիպումն էր «Բարսելոնի» դեմ: Նա 3 անգամ գրավել է կատալոնյան թիմի դարպասը, երբ դեռ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում:


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը