Պաշտոնական. Մարսելոն երկարաձգել է պայմանագրի ժամկետն ու որակազրկվել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը: 29-ամյա բրազիլացի ֆուտբոլիստն «Արքայական ակումբում» հանդես կգա մինչ 2022 թ.: Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

Հիշեցնենք, որ Մարսելոն մադրիդյան թիմում հանդես է գալիս 2007 թ.-ից: 2011 թ. ֆուտբոլիստը ստացել է Իսպանիայի քաղաքացիություն և այլևս Լա լիգայում չի համարվում լեգիոներ: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Պրիմերայի 3 հանդիպման՝ աչքի ընկնելով մեկ գոլային փոխանցմամբ:

Հավելենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 2 խաղով որակազրկել է Մարսելոյին՝ առաջնության 3-րդ տուրի՝ «Լևանտեի» (1:1) հետ խաղում հեռացման համար: Բրազիլացին բախվել էր մրցակցի կիսապաշտպան Ջեֆերսոն Լերմեի հետ: Նա բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» և «Բետիսի» հետ հանդիպումները:
 


[]
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Մայիս 18, 19:09 Մյուլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը