Մոուրինյո. «Չենք պատրաստվում հեկեկալ վնասվածքների պատճառով»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան պոլ Պոգբան, ով Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի շվեյցարական «Բազելի» հետ խաղում խաղադաշտում անցկացրեց ընդամենը 18 րոպե և փոխարինվեց, մկանային վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել, ամենայն հավանականության, մի քանի շաբաթով: Այս մասին լրագրողներին հայտնել է մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Ինչպես երևում է, Պոգբան մկանային վնասվածք է ստացել: Իմ սեփական փորձից կարող եմ ասել, որ նման վնասվածքները ֆուտբոլիստին շարքից դուրս են թողում մի քանի շաբաթով: Ամեն ինչ պարզ կդառնա բուժզննումից հետո: Մենք չենք պատրաստվում հեկեկալ վնասվածքների պատճառով, ուստի մինչև կիրակի եթե Պոլը չվերականգնվի, մենք ունենք Էրրերա, Կերիկ, Ֆելաինի և Մատիչ»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ երեկ «Մանեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով կարողացավ պարտության մատնել «Բազելին»: Գոլերի հեղինակներ դարձան Ֆելաինին, Լուկակուն և Ռեշֆորդը:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը