Փաշիկ Ալավերդյան. «Ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին, նրանք էլ կմեկնեն մրցավայր»

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Մարզիկները  նախապատրաստվում են հոկտեմբերի 15-22-ն Ալբանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական (20 և 23 տարեկաններ) առաջնությանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրել է, որ հավաքն ընթանում է նախատեսվածի համաձայն:

«Քանի՞ մարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը և ովքե՞ր, հիմա ասել չեմ կարող: Առջևում դեռ մեկ ամիս կա: Ամեն բան հայտնի կդառնա հավաքների ավարտին: Ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին, նրանք էլ կմեկնեն մրցավայր», - ասել է Փաշիկ Ալավերդյանը:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը