Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն զինվորականների աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 20-23-ը Լիտվայի Կլայպեդա քաղաքում կմասնակցի զինվորականների աշխարհի առաջնությանը։ Ըմբիշները մրցաշարին նախապատրաստվում են երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

«Շատ ուժեղ առաջնություն է, որին մասնակցում են Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ։ Մեր տղաները լավ մարզավիճակում են և պատրաստ են մրցաշարին։ Մենք բազմիցս մասնակցել ենք զինվորականների աշխարհի առաջնությանը, լավ արդյունքներ գրանցել։ Կարծում եմ՝ այս տարին ևս բացառություն չի լինի»,- ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում ասել է Բաբալարյանը։

Նշենք, որ թիմի կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Արման Բաղդասարյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ)։


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը