Լևոն Արոնյանը՝ աշխարհի գավաթակիր

Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Եզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2-0 հաշվով հաղթեց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենին և հռչակվեց աշխարհի գավաթակիր:

Այսպիսով՝ եզրափակչում առավելության հասնելով 4։2 հաշվով, Արոնյանը դարձավ միակ շախմատիստը, ով գավաթի խաղարկությունում հաղթել է երկու անգամ: Հայ գրոսմայստերը և Դինը, հայտնվելով եզրափակչում, արդեն իսկ ձեռք էին բերել հավակնորդների մրցաշարի ուղեգիր, որը կկայանա 2018 թ.՝ Բեռլինում։

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 30-ին կկայանա Լևոն Արոնյանի և Արիանեի պսակադրության արարողությունը: Փաստորեն, հայ գրոսմայստերն ինքն իրեն նվեր արեց:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը