Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

«CIES Football Observatory»-ն հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հարյուրյակը, որոնք ներկայացնում են թոփ-5 լիգաները: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, խաղային դիրքը, պայմանագրերի ժամկետները, մրցելույթներն ակումբներում և հավաքականներում:

Ցուցակի առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է: Լավագույն եռյակում են նաև Լիոնել Մեսսին և Հարրի Կեյնը, իսկ ահա «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Քրիշտիանու Ռոնալդուն միայն 49-րդն է: Նրա արժեքը գնահատվել է 80,4 մլն եվրո: Լավագույն տասնյակում տեղ են գտել.

1. Նեյմար (ՊՍԺ)՝ 213 մլն եվրո
2. Լիոնել Մեսսի («Բարսելոն»)՝ 202,2 մլն
3. Հարրի Կեյն («Տոտենհեմ»)՝ 194,7 մլն
4. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 192,5 մլն
5. Պաուլո Դիբալա («Յուվենթուս»)՝ 174,6 մլն
6. Դելե Ալի («Տոտենհեմ»)՝ 171,3 մլն
7. Քևին դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 167,8 մլն
8. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 164,8 մլն
9. Անտուան Գրիզման («Ատլետիկո»)՝ 150,2 մլն
10. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 147,5 մլն
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը