«Բանանցի» ֆուտբոլիստները տոնական ռիթմը փոխարինեցին աշխատանքայինով

«Բանանցն» ֆուտբոլային ակումբը ձմեռային արձակուրդից հետո առաջին մարզումն է  անցկացրել: Ֆուտբոլիստներն արագորեն տոնական ռիթմը փոխարինել են աշխատանքայինով: Մարզմանը մասնակցել են միայն տեղացի ֆուտբոլիստները, իսկ լեգիոներները թիմին կմիանան առաջիկա օրերին հունվարի 15-ից և այդ ժամանակ արդեն «Բանանցը» լիարժեք կազմով կպատրաստվի առաջնության երկրորդ հատվածի մեկնարկին:

Մինչև հունվարի 23-ը թիմն օրական մեկ մարզում կանցկացնի, իսկ հունվարի 23-ից փետրվարի 2-ը սեփական մարզաբազայում կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում նախատեսված է երկու ստուգողական խաղ: Երկրորդ հավաքը «Բանանցը» կանցկացնի փետրվարի 8-22-ը՝ Անթալիայում, որտեղ նախատեսված է ստուգողական չորս խաղ: Մրցակիցների մասին տեղեկությունները կհրապարակվեն առաջիկայում:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը