Կայացավ շախմատի Հայաստանի առաջնությունների վիճակահանությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը շնորհավորեց շախմատիստներին անցած տոների կապակցությամբ և հաջողություն մաղթեց նոր մրցաշրջանում՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ միջազգային հարթակում:

«Մեր ազգային առաջնությունը շատ հետաքրքիր մրցաշար է դարձել ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային շախմատի հասարակության համար: Բոլորին հաջողություն եմ մաղթում, իսկ հաղթողները թող հետագայում օգտակար լինեն ազգային հավաքականներին»,-ասաց Լպուտյանը:

Առաջնության գլխավոր մրցավարներ Աշոտ Վարդապետյանը և Ջուլիետա Նահատակյանը մասնակիցներին ծանոթացրին առաջնության ընթացակարգին: Երկրի չեմպիոնները կհամալրեն ազգային թիմերի շարքերը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի խոսքով՝ նոր մոտեցումը կսրի ազգային հավաքականում թափուր տեղի համար մրցակցությունը, լրացուցիչ հնարավորություն և մոտիվացիա կտա, այդ թվում՝ երիտասարդ շախմատիստներին:

Կանանց 73-րդ առաջնությանը (հունվարի 12-20, 9 տուր, առանց հանգստյան օրերի), կմասնակցի 10 շախմատիստուհի: Վիճակահանության արդյունքներով՝ առաջին տուրում միմյանց հետ կխաղան  Մարիա Գևորգյան-Աննա Խաչատրյան, Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան, Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան, Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան, Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան զույգերը:

Տղամարդկանց 78-րդ առաջնությանը կմասնակցի 11 շախմատիստ: Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով՝ հունվարի 12-21-ը: Միջին վարկանիշով սա ուժեղագույնն է հայկական շախմատի պատմության մեջ: Չնայած առաջատարների բացակայությանը, մրցաշարի միջին վարկանիշը 2560 է, ինչը նրան տալիս է ՖԻԴԵ-ի 13-րդ կարգ: Մասնակցում է 9 գրոսմայստեր և 2 միջազգային վարպետ: Վերջին երկուսի համար գրոսմայստերական նորմ է սահմանված (10 հնարավորից 5,5 միավոր):

Կենտ թվով մասնակիցների քանակով պայմանավորված՝ յուրաքանչյուր շախմատիստ մեկ օր կհնագստանա: Առաջին տուրում կհանդիպեն. Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան,Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան զույգերը: Տիգրան Հարությունյանն ազատ է:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը