Լևոն Ջուլֆալակյան. «Յուրաքանչյուր ընտանիքում կարող են լինել խնդիրներ»

Այսօր կայացել է ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստ, որտեղ քննարկվել են 2018 թ. ծրագրերը: Ֆեդերացիայի նախագահության անդամներն ու մարզիչները ցանկություն են հայտնել նիստից հետո հանդիպել լրագրողների հետ՝ պարզաբանելու օրերս մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներ: Հանդիպմանը ՀԸՖ նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանն ասել է:

«Սա ըմբշամարտի պատասխանատուների նախաձեռնությունն է: Նրանք ցանկացան հանրությանը մեկնաբանել օրերս մամուլում տեղ գտած մտքերը, քանի որ դրանք սխալ ուղղությամբ են ընթանում: Մենք միշտ փորձել ենք և փորձելու ենք բարձր պահել մեր երկրի պատիվը միջազգային հարթակներում: Չի եղել մրցաշար, որից հպարտությամբ չվերադառնանք: Ընդհանուր հաշվարկովէ 2017 թ. 25 մեդալ ենք ունեցել: Շատ ֆեդերացիաներ պարզապես կարող են երազել դրա կեսն ունենալու մասին»,- նշել է Ռոստոմյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ ֆեդերացիայում եղել են որոշակի խնդիրներ, որոնք ստացել են իրենց լուծումները:

«Ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանին շնորհակալ ենք կատարած աշխատանքի համար: Նրա հրաժարականից հետո՝ մայիսից, մենք խնդիրների առջև կանգնեցինք: Միայն պետական ֆինանսավորումը չէր բավականացնում հոգալ հավաքականների, ֆեդերացիայի ծախսերը: Այդ ժամանակ մեզ ձեռք մեկնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա շնորհիվ մենք կարողացանք ուսումնամարզական հավաքներ անցկացնել, պատշաճ կերպով մասնակցել աշխարհի առաջնությանը, որի արդյունքները բոլորը լավ գիտեն: 

Յուրաքանչյուր ընտանիքում կարող են լինել խնդիրներ, ինչպես և մեր՝ ըմբշամարտի ընտանիքում: Բայց մենք ինքներս կարող ենք կարգավորել մեր ընտանիքի բոլոր խնդիրները: Օրերս հանդիպել ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկել ենք 2018 թ. օրացուցային պլանը, խոսել շատ այլ հարցերի մասին: Նա ասաց, որ ըմբշամարտի ֆեդերացիան առ այսօր ֆինանսական խնդիրներ չի ունեցել, համոզված լինենք, որ նույն կերպով շարունակվելու է: Եվ, որ մեր հավաքականը լավագույններից է, պետք է ամեն ինչ անել նոր հաղթանակների համար»,- նշել է Ջուլֆալակյանը:

Լևոն Ջուլֆալակյանը խոսել է նաև 2017 թ. Հայաստանի տասը լավագույն մարզիկների ընտրության նոր կարգի մասին: Նրա կարծիքով՝ կանոնակարգը որոշ փոփոխությունների կարիք ունի: Յուրաքանչյուր մարզիկ պետք է իր արժանի տեղն ունենա գրանցած արդյունքներով:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը