Ալեքսիս Սանչեսը՝ Հենրիխ Մխիթարյանի փոխարեն

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով, ամենայն հավանականության, առաջիկա ամռանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից, հնարավոր է մարզական կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, մանկունյանցիներն «Արսենալին» են առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Սանչեսի փոխարեն:

Այդուհանդերձ, լուրերը հակասական են, քանզի ավելի վաղ նշվում էր, թե Սանչեսը մտադիր է տեղափոխվել Մանչեսթեր, սակայն ոչ թե ՄՅՈւ, այլ «Մանչեսթեր Սիթի»: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը