Շարապովա. «Նադալն ինձ ոգեշնչում է»

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ընդգծել է, որ անչափ բարդ ժամանակահատվածից հետո հիանալի է վերադառնալը: Թենիսիստուհին կմասնակցի Ավստրալիայի Բաց առաջնությանը, որի առաջին տուրում կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիայի հետ:

«Հիմա ինձ համար դժվար է բարձրակարգ թենիս խաղալը, քանի որ տեղ էի գտել երկրորդ հարյուրյակում ու հիմա աստիճանաբար բարելավում եմ դիրքերս: Ես մարտիկ եմ և կարող եմ դա անել՝ երբեմն հանգստանալով և հասկանալով, որ ժամանակ է հարկավոր: Որակազրկումից հետո մի քանի ամիս բացարձակ չեմ մարզվել: Դա անսովոր էր, քանի որ 4 տարեկանից սկսած մշտապես այդ գործընթացի մեջ եմ եղել: Նման բան տեղի է ունեցել նաև ուսիս վնասվածքից հետո, սակայն դա այլ էր:

Երբ դեռահաս էի, անկեղծ ասած, չէի մտածում, որ 30 տարեկանում դեռ կորտում կլինեմ: Ցանկանում էի շուտ երեխաներ ունենալ, ճամփորդել… Բայց հիմա հասկանում եմ, որ սպորտին տալու դեռ շատ բան ունեմ, ուստի պետք է առաջ շարժվեմ: Կշարունակեմ այնքան, որքան մարմինս թույլ կտա: Չգիտեմ, կկարողանա՞մ կրկին դառնալ աշխարհի թիվ 1 ռակետ, սակայն դա իմ նպատակն է: Միշտ երկրպագում եմ Ռաֆայել Նադալին, նա ինձ ոգեշնչում է»,- ասել է Շարապովան:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը