Տիագու Սիլվա. «Կավանին և Պաստորեն ճիշտ չեն վարվել»

ՊՍԺ-ի ավագ Տիագու Սիլվան կարծում է, որ ակումբում չեն պատժի իր թիմակիցներ Էդինսոն Կավանիին և Խավիեր Պաստորեին, ովքեր ձմեռային արձակուրդից հետո առանց որևէ հիմնավորման ուշացումով էին ժամանել մարզաբազա: Այդուհանդերձ, Սիլվան նրանց արարքը ճիշտ չի համարում:

«Նրանք կվերադառնան, մարզիչն ու ակումբը նման հնարավորություն կտան այս երկուսին, քանի որ թիմը պետք է միասնական լինի նույնիսկ այն դեպքում, երբ մեզանից որևէ մեկը սխալ է թույլ տվել: Կարծում եմ՝ այստեղ իրավիճակը նույնը չէ, թեև Կավանին ու Պաստորեն ճիշտ չեն վարվել: Պաստորեն խնդիրներ ունի, բայց Կավանին պատրաստ է վերադառնալ ու կրկին փայլել լավ խաղով»,- ասել է Սիլվան:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը