Տիգրան Եսայան. «Պետք է ձևավորենք ավելի հզոր թիմ»

«Արցախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը խոսել է թիմում տեղի ունեցած փոփոխությունների, նպատակների ու ակնկալիքների մասին: Նոր մրցաշրջանին ընդառաջ տեղի են ունեցել փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը:

«Կան ֆուտբոլիստներ, ովքեր հեռացել են, կան խաղացողներ, որոնցից մենք ենք հրաժարվել, նաև ունենք նոր ֆուտբոլիստներ, որոնք պետք է անցնեն փորձաշրջան: Մեր 3 լեգիոներները կմնան թիմում, 3-4 լեգիոներ էլ շուտով կմիանան մեզ: Հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից են:

Մեր խնդիրն է՝ կատարել ճիշտ ընտրություն: Տրամադրված ենք շատ լուրջ, նախկին սխալները չպետք է կրկնել: Պետք է ձևավորենք ավելի ամուր, հզոր թիմ և նոր մրցաշրջանում ապահովենք մեր առջև դրված խնդիրը՝ առաջին հորիզոնականը»,- ասել է Եսայանը:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը