«Բորուսիայի» 9 ֆուտբոլիստ քաբաբից թունավորվել է

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներից 9 ստամոքս-աղիքային խանգարում է ստացել՝ իսպանական Մարբելյե քաղաքում անցկացրած ուսումնամարզական հավաքի վերջին օրը: Թունավորվել են Ռոման Բյուրկին, Ռոման Վայդենֆելերը, Մարկ Բարտրան, Էմեր Տոպրակը, Անդրե Շյուրլեն, Քրիստիան Պուլիշիչը, Յակոբ Լարսենը, Նուրի Շահինն ու Դոմինիկ Ռայմանը:

Նշվում է, որ վերոնշյալ ֆուտբոլիստներն ընթրել են տեղի ռեստորաններից մեկում և հավի քաբաբ են կերել, որը, ամենայն հավանականության, թարմ մսից պատրաստված չի եղել: Սպասվում է, որ խաղացողները պատրաստ կլինեն Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի «Վոլսբուրգի» հետ հանդիպմանը, որը կկայանա հունվարի 14-ին:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը