Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առաջատարը չի փոխվել

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացել են Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարի 5 պարտիաներից միայն մեկն է ունեցել հաղթական ավարտ: Մրցաշարի ամենափորձառու և տիտղոսակիր շախմատիստ Արտաշես Մինասյանը հաղթանակ է տոնել գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի նկատմամբ:

Տուրի կենտրոնական մրցախաղում Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ մեծ առավելության մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուի նկատմամբ, սակայն ժամանակի սղության պատճառով, վերջնամասում վրիպել է և պարտիան ավարտվել է հաշտությամբ:

Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև Արամ Հակոբյան – Արման Միքայելյան, Վոլոդիմիր Վետոշկո – Լուկաշ Յարմուլա և Նիկիտա Մորոզով – Վադիմ Մոիսեենկո պարտիաներում:

Կայացած 3 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն: Առաջատարից կես միավորով հետ են մնում երեք շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը, Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտի Սիչովը և Լեհաստանի պատվիրակ Լուկաշ Յարմուլան: Արտաշես Մինասյանը վաստակել է 1, իսկ Հովիկ Հայրապետյանը և Արման Միքայելյանը՝ կեսական միավոր:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը