Ֆեդերեր. «Տարօրինակ է, որ այս տարիքում ես և Ռաֆան շարունակում ենք ֆավորիտ համարվել»

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է իր մարզական կարիերայի երկարակեցության մասին, ինչպես նաև վերհիշել Ավստրալիայի Բաց առաջնության նախորդ տարվա եզրափակչի վառ պահերը:

«Անկեղծ ասած, չէի կարող մտածել, որ չորս երեխաների հայր դառնալուց հետո կշարունակեմ թենիս խաղալ: Դա իմ երազանքների մեջ չէր մտնում: Ուզում էի տիտղոս նվաճել, հարազատ Բազելում մրցաշար հաղթել, մրցանակ նվաճել «Ուիմբլդոնում», դառնալ աշխարհի թիվ 1 ռակետ: Տարօրինակ է, որ այս տարիքում ես և Ռաֆայել Նադալը շարունակում ենք ֆավորիտ համարվել, բայց մենք նախկինի պես մոտիվացված ենք և ձգտում ենք հաղթել:

Նախորդ տարվա Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչն իմ մարզական կարիերայի լավագույն պահերից էր: Կարծում էի, թե քառորդ եզրափակչից կամ կիսաեզրափակչից ավել չեմ գնա, սակայն դարձա ստուգատեսի հաղթող: Մինչ եզրափակիչը չէի ցուցադրել իմ լավագույն խաղը: Եզրափակչի 5-րդ սեթն անհավանական էր ինձ համար ու իմ կարիերայի լավագույն պահերից մեկն էր, քանի որ գիտակցում էի, որ կես տարի թենիս չխաղալուց հետո հասա նման հաջողության»,- ասել է Ֆեդերերը:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը