Ռուբեն Հայրապետյան. «Մխիթարյանը երբեք չի մնա պահեստայինների նստարանին»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց մի շարք թեմաների մասին՝ ցանկանալով վերջ դնել տարածված փողոցային խոսակցություններին և դժգոհություններին՝ մի շարք թեմաների շուրջ:
Բնականաբար, լրագրողներին և առհասարակ ֆուտբոլասեր հասարակությանն ամենահուզող հարցը Հենրիխ Մխիթարյան - Ժոզե Մոուրինյո հարաբերություններն են, ինչի պատճառով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը կորցրել է տեղը մանկունյանցիների հիմնական կազմում:

«Մխիթարյանի հետ շփվել եմ ազգային հավաքականի վերջին հանդիպման ժամանակ: Ձեզանից քիչ ավելին գիտեմ: Ֆուտբոլիստ-մարզիչ հարաբերությունները կարող են լավանալ կամ վատանալ, պետք չէ մտնել նրանց աշխատանքային հարաբերությունների մեջ: Մխիթարյանը երբեք չի մնա պահեստայինների նստարանին, ինքն այն ֆուտբոլիստն է, ով կունենա իր տեղը ցանկացած թիմի հիմնական կազմում»,- ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով հրաժարական տալ-չտալու շարունակ շրջանառվող հարցին, ՀՖՖ նախագահը նշեց, որ նման բան տեղի չի ունենա:

«Ոչ, ես հրաժարական չեմ պատրաստվում տալ: Կհիասթափեցնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր սպասում են դրան: Ունեմ ծրագրեր, որոնք պատրաստվում եմ կատարել և մինչ այժմ էլ կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում մի մարդու, ով իմ արածի վրա կարող է ավելացնել, ոչ թե քանդել: Մեկ տարի անց, եթե նախագահի ընտրությունների ժամանակ լինի նման մարդ, ես պատրաստ եմ դիտարկել նրա ծրագրերն ու լսել առաջարկները»,- ասաց ՀՖՖ նախագահը:

 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը