Ռուբեն Հայրապետյան. «Արասը պետք է շուտափույթ հեռանա «Բեշիքթաշից»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խնդիր չի տեսնում, որ Մոսկվայի «Արարատը» կարող է դուրս գալ եվրագավաթների խաղարկություններ: Դա ոչնչով չի խոչընդոտում Երևանի «Արարատի» գործունեությանը, քանի որ ԽՍՀՄ տարիներին միջազգային հարթակում հանդես էին գալիս օրինակ, «Դինամո» անվանմամբ երեք կամ ավելի թիմեր՝ Կիևի, Մոսկվայի, Թբիլիսիի և այլն: Ուստի որևէ խնդիր այս տեսանկյունից չի լինի:

Sport.panorama.am-ն անդրադարձավ Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսին, ով վերջին շրջանում կորցրել է տեղը թուրքական թիմի հիմնական կազմում և, վերջին տեղեկությունների համաձայն, վարձավճարով կարող է հանդես գալ հոլանդական «Վիտեսում»: ՀՖՖ նախագահն ասաց հետևյալը.

«Շատ ցավում եմ, որ Արասի նման տաղանդավոր և բարձրակարգ ֆուտբոլիստը շատ քիչ խաղաժամանակ է ստանում և հայտնվել է նման կարգավիճակում: Նա պետք է շուտափույթ տեղափոխվի այլ ակումբ, որովհետև նրան պետք է խաղալու հնարավորություն տալ: Չգիտեմ, թե մարզական կարիերայի շարունակության ինչպիսի տարբերակ կընտրի: Հնարավոր է՝ գա Հայաստան, խաղա հայկական ակումբում: Անկեղծ ասած՝ ես դա շատ կուզեի: Գիտեմ մի բան, նրան  պետք է խաղալ: Ինֆորմացիա չունեմ, թե որ ակումբ կարող է տեղափոխվել Արասը: Նա պայմանագիր ունի թուրքական ակումբի հետ և նոր ակումբի վերաբերյալ հստակ որևէ տեղեկատվություն չկա»:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը