Լևոն Ջուլֆալակյան. «Արսենին որոշեցինք հանգստի հնարավորություն տալ, բայց միայն հոգեպես»

Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցաշրջան 2018-ը կմեկնարկեն Հայաստանի առաջնությունով, որը կկայանա հունվարի 27-28-ը՝ Երևանում: Առաջնությունը կանցկացվի նոր կանոններով, ըմբիշներն 8 քաշային կարգի փոխարեն կմրցեն 10-ում:

«Առաջնության արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը: Հետո կսկսենք նախապատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին՝ Եվրոպայի, ապա աշխարհի առաջնություններին: Իհարկե, ընթացքում կմասնակցենք նաև տարբեր միջազգային մրցաշարերի, ուսումնամարզական հավաքներ կունենանք և´ մեր երկրում, և´ արտասահմանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Մարզչի կարծիքով՝ կաննոների փոփոխությունները դրական ազդեցություն կունենան ըմբշամարտի վրա:

«Մեզ համար շատ ուրախալի է, որ այս տարվանից չորեքթաթ դրությունը վերադառնում է հունահռոմեական ըմբշամարտ: Օլիմպիական քաշային կարգերը վեցն են՝ 59-67-77-87-97-130: Բնականաբար, տարվա ընթացքում պայքարելու ենք բոլոր քաշերում»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Խոսելով Արսեն Ջուլֆալակյանի մասին, Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ նախորդ տարի ըմբիշը լիարժեք մարզվել է, պատրաստ է նոր մրցաշրջանին և կմասնակցի Հայաստանի առաջնությանը:

«Արսենը Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների կազմում տարբեր հարգի մեդալներ է նվաճել, դարձել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Որոշեցինք նրան հանգստանալու ժամանակ տալ, բայց միայն հոգեպես: Այդ ընթացքում նա մարզվել է, մասնակցել հավաքների, ակումբային առաջնությունների, միջազգային մրցաշարերի, որոնցում հաջող է հանդես եկել»,- եզրափակեց Ջուլֆալակյանը:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը