Մեկնարկեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը

Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում են շուրջ 50 մարզիկներ Հայաստանից, Մեքսիկայից, Իրանից, Չիլիից, Տոնգայից: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ սա վերջին վարկանշային մրցաշարն է հայ դահուկավազորդների համար:

Մրցումային առաջին օրը կանայք պայքարում են 5 կմ ազատ ոճում, իսկ տղամարդիկ՝ 10 կմ ազատ ոճում: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում ասել է, որ առաջնության մրցավայրը Ծաղկաձորից տեղափոխվել է Աշոցք՝ ձյան սակավության պատճառով:

«Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկասպորտի կենտրոն, որի համար ունենք բոլոր նախադրյալները»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը